.jpg)
16/08/2023 19:40
Օգոստոսի 14-ին վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Օգոստոսի 14-ին Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշված է հաղորդագրությունում: