Արայիկ Հարությունյանը ՊԲ հրամկազմի հետ քննարկել է Արցախի պաշտպանունակությանը վերաբերող հարցեր
18/08/2023 18:06

Արայիկ Հարությունյանը ՊԲ հրամկազմի հետ քննարկել է Արցախի պաշտպանունակությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամկազմի հետ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:

 Նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին  լիակատար պաշարման պայմաններում Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության ապահովմանը:

 

 

Արայիկ Հարությունյանը ՊԲ հրամկազմի հետ քննարկել է Արցախի պաշտպանունակությանը վերաբերող հարցեր