Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար․ Արցախի ՊԲ
21/08/2023 22:49

Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Ակնհայտ է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- նշված է հաղորդագրությունում։

 

 

Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար․ Արցախի ՊԲ