Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ Արցախի ՊԲ
22/08/2023 22:29

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ Արցախի ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին է հայտնում․

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 22-ին` ժամը 19:20-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի ՊԲ հաղորդագրությունում։

 

 

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ Արցախի ՊԲ