«Էս քո մանկապարտեզը սաղ խառնեց»․ ինչպես է Սիլվա Հակոբյանը երեխաների հետ նոր երգը փորձում (Տեսանյութ)
22/08/2023 15:03

«Էս քո մանկապարտեզը սաղ խառնեց»․ ինչպես է Սիլվա Հակոբյանը երեխաների հետ նոր երգը փորձում (Տեսանյութ)

«Հարսիկս, աղվորիկ ես․․․»․ երգչուհի Սիլվա Հակոբյանը երգում է, իսկ փոքրի դուստրը նրա գրկում ձայնակցում է «յա, յա, յա․․․», երգչուհին ու թիմը ծիծաղում են, շարունակում աշխատանքը, իսկ քիչ անց գալիս է ավագ դուստրը, ոտքը սայթաքում է, քիչ է մնում ընկնի։

Երաժշտությունը կրկին դադարում է ու լսվում է բարձր ծիծաղ։ 

«Էս քո մանկապարտեզը սաղ խառնեց», - կատակում է ներկաներից մեկը։

Ահա այդպես՝ երեխաների հետ երգչուհի մայրիկը իր նոր երգն է փորձում։ Փորձից նա տեսանյութ է հրապարակել՝ գրելով․«Երբ փորձում ես նոր երգդ, ու մի խանգարողը քիչ էր, մյուսն էլ ավելացավ»։

«Էս քո մանկապարտեզը սաղ խառնեց»․ ինչպես է Սիլվա Հակոբյանը երեխաների հետ նոր երգը փորձում (Տեսանյութ)