Փաշինյան. Չնայած մարտահրավերներին և միջազգային բարդ իրադրությանը, ԵԱՏՄ-ն զարգանում է (Տեսանյութ)
24/08/2023 18:23

Փաշինյան. Չնայած մարտահրավերներին և միջազգային բարդ իրադրությանը, ԵԱՏՄ-ն զարգանում է (Տեսանյութ)

Չնայած բոլոր մարտահրավերներին և միջազգային բարդ իրավիճակին, ԵԱՏՄ-ն լավ է զարգանում, Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունն աճում է կայուն տեմպերով. հիմնական նրբերանգը տնտեսական հետագա ինտեգրումն է, այստեղ երկրների դիրքորոշումները փոքր-ինչ տարբերվում են։ Բայց կոնկրետ լուծումներ գտնելու հնարավորություն կա, և մեր գործընկերները դրական են տրամադրված։ ԵԱՏՄ-ի հետագա զարգացման հետ կապված բազմաթիվ նրբերանգներ կան»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ-ում գազի և էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումը։

Փաշինյան. Չնայած մարտահրավերներին և միջազգային բարդ իրադրությանը, ԵԱՏՄ-ն զարգանում է (Տեսանյութ)