Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի քանդակը․ քաղաքացիները կարող են քվեարկել նախընտրելի նախագծի օգտին
28/08/2023 10:48

Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի քանդակը․ քաղաքացիները կարող են քվեարկել նախընտրելի նախագծի օգտին

«Ակտիվ քաղաքացի» հարթակում հանրային քննարկման է դրվել հերթական նախագիծը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
 
Մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:

Նշվում է, որ մեծանուն շանսոնյեի հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում: