Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում սահմանին իրավիճակի վերաբերյալ
31/08/2023 20:46

Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում սահմանին իրավիճակի վերաբերյալ

Ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության մասին է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

 

Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում սահմանին իրավիճակի վերաբերյալ