Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը․ դերասանուհի Տատյանա Սպիվակովան բարձրացել  է Արարատի գագաթ
04/09/2023 13:54

Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը․ դերասանուհի Տատյանա Սպիվակովան բարձրացել է Արարատի գագաթ

Անվանի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, դարձել է այն երջանիկներից, ովքեր հաղթահարել են Արարատի բարձունքը։ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր դերակատարուհին հուզիչ գրառմամբ է կիսվել է  ինսթագրամի իր էջի Story բաժնում։ 

«Այսպիսով, սա տեղի ունեցավ։ Գիշերը 6 ժամ բարձրանալուց հետո ես արեւածագին կանգնած եմ Արարատի գագաթին՝ 5137 մետր բարձրության վրա»,-անգլերենով գրել է Սպիվակովան, այնուհետեւ հայերենով հավելել,-«Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը»։

Դերասանուհին նշել է, որ իր ողջ ուղին անցել է իր նախնիների «առաջնորդությամբ»։ «Դեռեւս չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել։ Երբեք այսքան կյանքով լեցուն, այսքան շնորհակալ ինձ չեմ զգացել։ Ես միշտ կհիշեմ այս պահը»։

Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը․ դերասանուհի Տատյանա Սպիվակովան բարձրացել է Արարատի գագաթ