«Հրապարակ». Պատրաստվում են Երևանի կենտրոնում նոր մարզահամալիր կառուցել
05/09/2023 09:08

«Հրապարակ». Պատրաստվում են Երևանի կենտրոնում նոր մարզահամալիր կառուցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տիգրան Ավինյանի կողմից դե ֆակտո ղեկավարվող քաղաքապետարանը նոր նախագիծ է սկսել. պատրաստվում են Երևանի կենտրոնում նոր մարզահամալիր կառուցել։ Այդ նպատակով 84 մլն դրամ է փոխանցվել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին։

Կառուցվելիք նոր մարզադպրոցը կրելու է հայտնի մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն, 94-ամյա Ալբերտ Ազարյանի անունը: 84 մլն դրամն ընկերությանը փոխանցվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում
 

«Հրապարակ». Պատրաստվում են Երևանի կենտրոնում նոր մարզահամալիր կառուցել