Բաժանումից հետո հոգեպես դժվար է կանգնել հարսանեկան զգեստով. Գոհար Ավետիսյանը բաժանվել է սիրելիից (Լուսանկարներ)
05/09/2023 15:31

Բաժանումից հետո հոգեպես դժվար է կանգնել հարսանեկան զգեստով. Գոհար Ավետիսյանը բաժանվել է սիրելիից (Լուսանկարներ)

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, կարծես, դեռ չի կարողանում գտնել սիրո իր բանաձեւը։ Գոհարը ինստագրամյան հետևորդներին հայտնել է, որ բաժանվել է սիրելիից։

Հայտնի դիմահարդարը նորությամբ կիսվել է հարսանեկան ցուցադրությանը մասնակցելու ֆոնին։ Գոհարը պոդիում է բարձրացել հարսանեկան զգեստով, իսկ սոցցանցի Story բաժնում տեղադրված լուսանկարին կից գրել է. «Կանգնել ճեղքերի կենտրում ու փայլել․ այպիսին է նա: Բաժանումից հետո հոգեպես դժվար է կանգնել հարսանեկան զգեստով։ Երազում էի լաց չլինել պոդիումի վրա։ Կարծում եմ՝ հրաշալի եմ ինձ պահել»։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գոհարն ամուսնալուծվեց երկրորդ ամուսնուց:

Բաժանումից հետո հոգեպես դժվար է կանգնել հարսանեկան զգեստով. Գոհար Ավետիսյանը բաժանվել է սիրելիից (Լուսանկարներ)