44-օրյա պատերազմում անմահացած Գուրգեն Կարապետյանի անվան հուշամրցաշար կանցկացվի Աբովյանի շախմատի դպրոցում
05/09/2023 18:01

44-օրյա պատերազմում անմահացած Գուրգեն Կարապետյանի անվան հուշամրցաշար կանցկացվի Աբովյանի շախմատի դպրոցում

Սեպտեմբերի 7-ից 16-ը Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում տեղի կունենա 44-օրյա պատերազմում անմահացած Գուրգեն Կարապետյանի անվան 3-րդ հուշամրցաշարը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարը անկացվելու է Ա, Բ, Գ, Դ ենթախմբերով:

Ա ենթախումբ՝ առաջին կարգի որակավորման մրցաշար (մասնակցում են երկրորդ կարգային շախմատիստները)

Բ ենթախումբ՝ երկրորդ կարգի որակավորման մրցաշար (մասնակցում են երրորդ կարգային շախմատիստները)

Գ ենթախումբ՝ երրորդ կարգի որակավորման մրցաշար (մասնակցում են չորրորդ կարգային շախմատիստները)

Դ ենթախումբ՝ չորրորդ կարգի որակավորման մրցաշար (մասնակցում են կարգ չունեցող շախմատիստները)

 

 

44-օրյա պատերազմում անմահացած Գուրգեն Կարապետյանի անվան հուշամրցաշար կանցկացվի Աբովյանի շախմատի դպրոցում