Պապիկյանը Կիպրոսի ՊՆ ղեկավարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
07/09/2023 11:01

Պապիկյանը Կիպրոսի ՊՆ ղեկավարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ:
 
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: 
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: 
Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը: 
 
Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել են այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:
Պապիկյանը Կիպրոսի ՊՆ ղեկավարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը