Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է. Ադրբեջանը զորքեր է կուտակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
07/09/2023 11:05

Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է. Ադրբեջանը զորքեր է կուտակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

«Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների  քաղաքականությունը շարունակվում է»,- ասաց վարչապետը։

Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է. Ադրբեջանը զորքեր է կուտակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)