«Հրապարակ». Պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել Արցախի սահմաններին
08/09/2023 09:17

«Հրապարակ». Պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել Արցախի սահմաններին

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որի օրակարգում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մասնակցել են պետնախարար, նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը, ուժային կառույցների, ինչպես նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները:

Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը 1 տող է սահմանային իրավիճակի մասին. «Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի անվտանգության և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը», սակայն սա եղել է քննարկման գլխավոր թեման։ Մեզ ասացին` արձանագրել են, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել Արցախի սահմաններին։ Վերջին օրերին ադրբեջանական մեդիատիրույթը ողողված է զորքի տեղաշարժի, զինտեխնիկա կուտակելու մասին լուրերով և տեսանյութերով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

«Հրապարակ». Պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել Արցախի սահմաններին