.jpg)
11/09/2023 14:10
«Ադամ Բարրո և ընկերներ». բարեգործական համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին
Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում վոկալ-դաշնամուրային դասական համերգ կկայանա՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
«Ադամ Բարրո և ընկերներ». բարեգործական համերգը կկայանա հայ դասական երգի աստղերի մասնակցությամբ։
Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին: