Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ
11/09/2023 23:52

Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 22։00-22:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրությունում:

 

Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ