Մահացել է  դերասան Սամվել Սարգսյանը
12/09/2023 10:03

Մահացել է դերասան Սամվել Սարգսյանը

Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը: Նա 67 տարեկան էր։
 
Սարգսյանը 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին շուրջ 8 տարի՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 2014 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 
 
Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984), «Մարիամ» (2005), «Փեսացուն կրկեսից» (2011), «Սուպեր մամա» (2014) ֆիլմերում, ինչպես նաեւ «Կյանքի գինը», «Վերադարձ», «Խաչվող հետքեր», «Վենդետտա», «Կարմիր բլուր», «Շիրազի Վարդը» հեռուստասերիալներում:
 
Մահացել է դերասան Սամվել Սարգսյանը