Ադրբեջանը իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ
15/09/2023 23:08

Ադրբեջանը իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ

ՀՀ ՊՆ հայտնում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվության մասին։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

 

 

Ադրբեջանը իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ