![Կայացավ Հայաստանի վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի հոբելյանական համերգը․ երեկոյի պատվավոր հյուրն էր Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ)](https://www.aysor.am/news_images/718/2152438_1/f650856c266ae8_650856c266b28.thumb.jpg)
18/09/2023 18:28
Կայացավ Հայաստանի վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի հոբելյանական համերգը․ երեկոյի պատվավոր հյուրն էր Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի հոբելյանական համերգը՝ նվիրված երգչի 60-ամյակին, լեփ-լեցուն դահլիճում է անցել։ Հանդիսատեսը հաճույքով է լսել նրա կատարած հայրենասիրական երգերը։
Արցախյան ազատամարտից մինչև 44-օրյա պատերազմ․ Ներսիկ Իսպիրյանի երգերում անուն հայրենիքի նահատակված հերոսներն էին, նաև այս օրերին հայ ժողովրդի արժանապատվության համար կռիվ տվող Արցախը։
Երեկոյի ընթացքում Ներսիկ Իսպիրյանին ու հայ հանդիսատեսին իր սրտի խոսքն է ասել Ռոզա Ծառուկյանը, ով համերգի պատվավոր հյուրն է եղել։
Ռոզա Ծառուկյանն ընդգծել է՝ Ներսիկ Իսպիրյանը վառ անհատականություն է։
«Խնդրում եմ ձեր այդ ստեղծագործական միտքը տարածել մեր մատաղ սերնդի շրջանում, դա օդ ու ջրի պես անհրաժեշտ է»,- ասել է Ռոզա Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում