.jpg)
20/09/2023 22:59
Հնդկաստանը Հայաստանում ռազմաօդային ուժերի կցորդ կնշանակի
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մտադիր են ընդլայնել ներկայությունը արտերկրում՝ ռազմավարական նպատակներով և իր սպաներին կտեղակայի որպես լրացուցիչ պաշտպանական կցորդներ Հայաստանում, Իսպանիայում և Կոտդիվուարում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ռազմաօդային ուժերի գլխավոր մարշալ Վիվեկ Ռամ Չաուդհարին, հայտնում է The Hindu Business Line-ը։