Ադրբեջանն առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ, Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս. Թաթուլ Հակոբյան
20/09/2023 09:21

Ադրբեջանն առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ, Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս:

Պարոնայք իշխանություններ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին, հերիք է վախենաք որոշումներ կայացնելուց:
 
Գնացեք և բանակցեք Ադրբեջանի հետ»: