Լեռնային Ղարաբաղում ռուսական դիտակետ է ոչնչացվել, դա հաստատում են  խաղաղապահները (Տեսանյութ)
20/09/2023 10:01

Լեռնային Ղարաբաղում ռուսական դիտակետ է ոչնչացվել, դա հաստատում են խաղաղապահները (Տեսանյութ)

Rybar  թելեգրամյան ալիքը հայտնում է, որ տեսանյութում իրականում պատկերված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ոչնչացված դիտակետը։ Դա հաստատում են դաշտից եկած խաղաղապահները։
 
Ակտիվ ռազմական գործողությունների գոտուց խաղաղ բնակիչներին տարհանող խաղաղապահների դիրքերը շարունակում են արկեր ստանալ երկու կողմերից՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Այս ժամի դրությամբ ռուս խաղաղապահների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։
 
Խաղաղապահների կամ Գյումրու 102-րդ ռազմաբազայի կողմից ուժի կիրառման մասին խոսք չկա, նշում է Ռայբրը։ Սրա համար իրավական հիմք չկա։ Այսպիսով, ռուս խաղաղապահներն առայժմ կարող են կենտրոնանալ միայն խաղաղ բնակչության փրկության վրա։