Snoop Dogg-ի երևանյան համերգը հետաձգվում է. այդպես է որոշել կառավարությունը
21/09/2023 07:41

Snoop Dogg-ի երևանյան համերգը հետաձգվում է. այդպես է որոշել կառավարությունը

Snoop Dogg-ի երևանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունը հայտարարում է.  

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը:

Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ և իրականացրած ոճրագործությունները:

Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն անձանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շուտով»։
Snoop Dogg-ի երևանյան համերգը հետաձգվում է. այդպես է որոշել կառավարությունը