«Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները
27/09/2023 15:01

«Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները

«Հայ ֆեստ» 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 2-8-ը՝ Երևանում, չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները. պահպանվել են միայն կրթական ծրագրերը:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մենք չեղարկում ենք High Fest-ի որոշ միջոցառումներ։

Մեզ համար մշակութային փոխանակումն ու համագործակցությունը միշտ էլ կարևոր են եղել, հետևաբար «Ավինյոն» փառատոնի հետ միասին մենք պահպանում ենք կրթական ծրագիրը՝ ներառելով հանրային քննարկումներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին, հովանավորներին, հյուրերին, մասնակիցներին, հանդիսատեսին և հավատում ենք, որ արվեստը կշարունակի ծառայել որպես ոգեշնչման և լույսի աղբյուր մեր կյանքում»,- ասվում է հաղորդագրությունում։

«Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները