Երկարատև և համալիր բուժման կարիք ունեցող 7 արցախցի տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա
06/10/2023 23:31

Երկարատև և համալիր բուժման կարիք ունեցող 7 արցախցի տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա

Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ այսօր տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար, հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ:

Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ` նրանց վիճակը փոքր-ինչ կայունացել է, և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն երկարատև և համալիր բուժման կարիք»,- նշված է հաղորդագրությունում։

 

Երկարատև և համալիր բուժման կարիք ունեցող 7 արցախցի տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա