Գեղարքունիքում կայծակի հարվածից զինծառայող է մահացել
11/10/2023 16:39

Գեղարքունիքում կայծակի հարվածից զինծառայող է մահացել

Aysor.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից քաղաքացի է մահացել։

Ըստ մեր տեղեկությունների՝ մահացածը ծառայել է մարզի զորամասերից մեկում։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հաստատեց, որ կայծակի հարվածից մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում։

Գեղարքունիքում կայծակի հարվածից զինծառայող է մահացել