Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը՝ փոխարինման դեպքում․ հետվճարները գործում են նաև Հայաստանում
17/10/2023 13:40

Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը՝ փոխարինման դեպքում․ հետվճարները գործում են նաև Հայաստանում

Հոկտեմբերի 16-ից Wildberries միջազգային առցանց հարթակը սկսել է գումարը վերադարձնել վաճառողներին, այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են:

Առցանց հարթակի գործընկերները ստիպված չեն լինի որևէ քայլ ձեռնարկել դրա համար: Wildberries-ի աշխատակիցներն իրենք տեղեկատվություն կհավաքեն ապրանքների տեղաշարժի բոլոր փուլերում։

Վաճառողը ետ կստանա ապրանքի արժեքը՝ փոխարինման հայտնաբերման օրվա ընթացիկ գնով, առանց հաշվի առնելու մշտական հաճախորդի զեղչը, հաշվարկվելու է նաև միջնորդավճարը: Այս գումարը կարտացոլվի ֆինանսական հաշվետվությունում՝ որպես «փոխարինված ապրանքների փոխհատուցում»: Ապրանքները չեն վերադարձվի վաճառողին, գումարը կփոխանցվի հաշվեկշռին՝ փոխարինումը հայտնաբերելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածն անհրաժեշտ է Wildberries-ի մասնագետների կողմից մանրակրկիտ հետաքննության համար։

«Մենք մշտական ​​երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ, միասին քննարկում ենք նրանց հետ համագործակցության պայմանները։ Հետևաբար, թարմացրել ենք փոխարինումների հետ աշխատելու կանոնները. ցանկանում ենք պահպանել համագործակցության թափանցիկությունը», - նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

 

Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը՝ փոխարինման դեպքում․ հետվճարները գործում են նաև Հայաստանում