Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը այցելել է Վիվա-ՄՏՍ

18/10/2023 15:42

Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը այցելել է Վիվա-ՄՏՍ


Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022 թ․ հաղթող,  Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով հյուրընկալվել էր Վիվա-ՄՏՍ ընկերության գրասենյակում։ Շ․ Նարայենը հատուկ Հայաստան է ժամանել ՀՀ նախագահից իր մրցանակը ստանալու համար։ Մրցանակաբաշխությունը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 18-ին։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը 13 տարի անընդմեջ հանդիսանում է մրցանակաբաշխության գլխավոր գործընկերը։

Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը այցելել է Վիվա-ՄՏՍ ոչ միայն ասուլիսին մասնակցելու, այլև հայկական ՏՀՏ համայնքի հետ մտքերով փոխանակելու համար: Ասուլիսի բանախոսներն էին Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն, մրցանակաբաշխության կազմակերպչական հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանը, Adobe-ի ինժեներական գծով տնօրեն Արսեն Բաբայանը և մրցանակակիրը։

Ասուլիսի ընթացքում մրցանակակրին ողջունեց Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ «Մեզ համար մեծ պատիվ է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի շրջանակում Հայաստան ժամանած պրն․ Շանտանու Նարայենին այսօր հյուրընկալել Վիվա-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում։ Այս միջոցառումը, որը Հայաստանում իրականացվում է արդեն 13 տարի անընդմեջ և որին նույնքան ժամանակ աջակցում է Վիվա-ՄՏՍ-ը, բարձր արժեք է ներկայացնում Հայաստանի համար՝ համաշխարհային տեխնոլոգիաների բնագավառում իր հեղափոխական և նորարարական ավանդի շնորհիվ: Միջոցառման ընթացքում մեր երկիր են այցելում ոլորտի առաջատարները, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի տեղը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա։

Ներկայում աշխարհը գնում է թվային զարգացման ուղով։ Թվային փոխակերպումը առաջնահերթություն է ինչպես բիզնեսում, այնպես էլ ողջ աշխարհում ընդհանրապես։ Սա էլ իր հերթին ավելի է ընդլայնում հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ընկերությունների գործունեության շրջանակը։ Որպես Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ մենք դա շատ լավ հասկանում ենք և հետևողականորեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Համոզված եմ, որ հայկական ՏՀՏ համայնքը մեծապես կշահի պրն․ Նարայենի այցելություններից։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այս մրցանակաբաշխության նախաձեռնողներին և կազմակերպիչներին», - նշել է Արմեն Ավետիսյանը։

«Մեծ պատասխանատվություն է ունենալ ՀՀ պետական մրցանակ և այն հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաների, ինչպիսիք են «Էփըլ Քոմփյութըր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը, այսօր՝ Ադոբ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենին, մյուսները։ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ փոփոխություններ և լուծումներ են ներդրել՝ դյուրացնելով, նոր հարթության վրա բերելով մարդկության կյանքն ու կենսակերպը:  Նրանց ներկայությունը մեր երկրում գալիս է մեկ անգամ ևս փաստելու և ամրագրելու Հայաստանի ապագան՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող երկիր»,-ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Դժվար է հերքել, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ, և որ մեր երկիրն ունի բոլոր նախադրյալներն ու անհրաժեշտ ռեսուրսները համաշխարհային խաղացող դառնալու համար։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի  նման նախաձեռնությունները օգնում են կապեր ստեղծել և բարձրացնել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների աճող կենտրոնի տեսանելիությունը։ Վստահ ենք, որ տարիներ անց այս հեղինակավոր մրցանակը ստացած հսկաները կվերադառնան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձր տեխնոլոգիաների գերժամանակակից մշակույթը՝ այդպիսով բարձրացնելով մեր պետության վստահությունը և համաշխարհային ճանաչումը՝ որպես գիտելիքի և ինտելեկտի վրա հիմնված երկիր»,- ընդգծեց Հովիկ Մուսայելյանը։ 

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022թ դափնեկիրը և միանալ նախկին նշանավոր մրցանակակիրների խմբին, ովքեր ձևավորել են բարձր տեխնոլոգիաների լանդշաֆտը: Այս մրցանակը ընդգծում է տեխնոլոգիաների առանցքային դերը՝ դրական փոփոխությունների առաջ մղման գործում՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծագործել, սովորել, աշխատել և ապրել լիարժեք կյանքով: Adobe-ն հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի՝ նորարություններով հարուստ ժառանգության մեջ, և ես իմ առաջիկա այցի ընթացքում ուրախությամբ կբացահայտեմ Հայաստանում հետագա տեխնոլոգիական աճի և նորարարության հեռանկարները»,-իր ելույթի ժամանակ նշեց Շանթանու Նարայենը։

Շանթանու Նարայենը միացել է Adobe-ին 1998 թվականին՝ որպես փոխնախագահ և ինժեներական տեխնոլոգիաների խմբի գլխավոր կառավարիչ։ 2005 թվականին նա դարձել է Adobe ընկերության նախագահ և գործադիր գործառնական տնօրեն, 2007 թվականին՝ գլխավոր գործադիր տնօրեն, իսկ 2017 թվականին՝ խորհրդի նախագահ։ Պարոն Նարայենը ԱՄՆ-Հնդկաստան Ռազմավարական գործընկերության ֆորումի փոխնախագահն է, ինչպես նաև հանդիսանում է Pfizer-ի խորհրդի անդամ: Նա նախկինում աշխատել է որպես Dell-ի տնօրեն, իսկ ավելի վաղ եղել է ԱՄՆ նախագահի կառավարման խորհրդատվական խորհրդի անդամ։ Պարոն Նարայենը մի շարք հրատարակությունների կողմից ճանաչվել է որպես աշխարհի առաջատար գործադիրներից մեկը, այդ թվում՝ Barron-ի աշխարհի լավագույն գլխավոր գործադիր տնօրենների և Fortune-ի տարվա գործարարների ցուցակներում, ինչպես նաև Glassdoor-ի կողմից ճանաչվել է լավագույն գլխավոր գործադիր տնօրեն՝ աշխատակիցների արձագանքների հիման վրա:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրներներն են․

  • Քրեյգ Ռ. Բարեթ` «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ (2010)
  • Ստիվ Վոզնյակ` «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր (2011)
  • Ֆեդերիկո Ֆաջին` Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ (2012)
  • Ցուգիո Մակիմոտո` Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն (2013)
  • Մարիո Մացցոլա` Զարգացման գծով նախագահ, Cisco systems (2014)
  • Եվգենի Կասպերսկի` Գլխավոր տնօրեն, Kaspersky Lab (2015)
  • Լուի Պուզեն` Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն, ինտերնետի և համացանցի նախահայրերից մեկը (2016)
  • Թոնի Ֆադել` Թոնի Ֆադել – «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող (2017)
  • Դոկտոր Ջեյմս Թրուշարդ՝ Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության համահիմնադիր (2018)
  • Դոկտոր Տակեո Կանադե՝ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր (2019)
  • Դոկտոր Չի-Ֆուն Չան՝ Սինոփսիսի Գլխավոր գործադիր համատնօրեն (2020)
  • Լեոն Ստոկ՝ IBM'-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ (2020)

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:24 Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան Այսօր, 20:12 «Կստիպենք»․ Սրբազանը ասաց՝ ինչ քայլեր են անելու՝ հասնելու համար Փաշինյանի հրաժարականին (Տեսանյութ) Այսօր, 20:06 Ավելի քան համոզված եմ՝ Բագրատ Սրբազանի հաշտության օրակարգը հաղթելու է ստի, կեղծիքի ու դավաճանության դեմ պայքարում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 19:59 Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ․ «Հայկական ժամանակ» Այսօր, 19:53 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Այսօր, 19:47 Բագրատ Սրբազանը Փաշինյանին հիշեցրեց հրապարակում հավաքվելու իր խոստումը և հրաժարականի համար ժամանակ տվեց՝ մինչև 20։00-ն Այսօր, 19:41 Ավանդական լուսանկար՝ Հայրենական պատերազմի մասնակից պապիկիս տարեդարձին. Սուրեն Պապիկյան Այսօր, 19:38 ՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին Այսօր, 19:30 Սպասում ենք պահանջի իրականացմանը․ Հուսամ՝ անցնցում կկատարեն․ Սրբազանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին Այսօր, 19:19 Միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագան․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 19:12 Տավուշը պայքարեց, մաքառեց, մեր ժողովուրդը ցույց տվեց, թե ինչքան արժանապատիվ է․ Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 19:07 Ուզում եմ որդիական խոնարհումով՝ ծնկած շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Ամենայն Հայոց հայրապետին․ Բագրատ Սրբազան Այսօր, 19:02 Թո՛ղ Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը. Գուրգեն Մելիքյան Այսօր, 18:54 «Հեռացի՛ր, հեռացի՛ր»․ Հանրապետության հրապարակում պահանջում են Փաշինյանի հրաժարականը Այսօր, 18:48 Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:43 Առաջին անգամ եմ տալու նրա անունը. Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու համար. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 18:30 Ոչինչ և ոչ ոք՝ ո՛չ երկնքում և ո՛չ երկրի վրա, չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:19 Հանրապետության հրապարակում համազգային հավաքը սկսվեց ՀՀ օրհներգով և Տերունական աղոթքով Այսօր, 18:04 Ջերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) Այսօր, 17:52 «Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան»․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:44 Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայտնի փոքրիկները Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:40 Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են երթի մասնակիցներին Այսօր, 17:26 Բագրատ Սրբազանին մոտեցավ և Շարժմանը զորակցություն հայտնեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը Այսօր, 17:20 «Հո դուք հողատո՞ւ չեք»․ ՔՊ-ականն՝ ընդդիմությանը Այսօր, 17:10 «Ժամանակն է փոփոխությունների»․ ԱԳ նախկին նախարարները, դիվանագետները, Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը ևս Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:05 Հայրենիքի ցավն է մարդկանց բերել այստեղ. Հրանտ Մարգարյան Այսօր, 16:58 Դեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակում Այսօր, 16:55 Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը Այսօր, 16:50 Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան Ոսկանյան Այսօր, 16:43 «Մարդիկ եկել են իրենց անհանգստությունը, մտահոգությունը հայտնելու ՀՀ իշխող ռեժիմի նկատմամբ, որը երկիրը բերել, հասցրել է այս ծայրահեղ կետին»․ Տիգրան Աբրահամյանը Հանրապետության հրապարակում է Այսօր, 16:37 ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել Այսօր, 16:32 Ոստիկանապետը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց թույլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի Այսօր, 16:20 Իշխանափոխությունից հետո սահմանազատմանը մասնակցած մարդիկ կանգնելու են պատասխանատվության առաջ․ Չալաբյան Այսօր, 16:13 Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում՝ դադարեցրեք ապօրինություններ գործելը․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:11 Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Այսօր, 16:01 Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան Այսօր, 15:32 Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Այսօր, 15:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ Այսօր, 15:00 Արմավիրում Տիգրանը դաշտում կարիքներն է հոգացել, ինչը զայրացրել է մեկ այլ քաղաքացու. դիտողություն է արել, ապա՝ կրակել Այսօր, 14:39 Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են 08/05/2024 23:03 Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը 08/05/2024 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան 08/05/2024 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան 08/05/2024 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան 08/05/2024 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց 08/05/2024 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան 08/05/2024 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը 08/05/2024 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան 08/05/2024 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան

Տվյալ բաժնի վերջին նյութերը