Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնելու
20/10/2023 11:08

Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնելու

Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի 23-26-ը Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնելու։ Ներգրավվելու են երկու երկրների ռազմական անձնակազմը, ռազմական տեխնիկան և ինքնաթիռները։ 

Զորավարժությունները նախատեսված են Նախիջևանում, կոչվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023»։ Նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ 

Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնելու