Ռազմական ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման դեպքեր է արձանագրել
20/10/2023 22:25

Ռազմական ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման դեպքեր է արձանագրել

ՊՆ-ից հայտնում են․

«Հոկտեմբերի 18-ին` ժամը 07։00-ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության և պարետային ծառայության կողմից Երևան քաղաքում իրականացվել է «Կարգազանց-2023» միջոցառումը։

Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային և համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են ունենալու»։

 

 

Ռազմական ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման դեպքեր է արձանագրել