Վաղը Հայաստանի հետ պայմանագիր կկնքենք՝ ֆրանսիական զենք տրամադրելու մասին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար
21/10/2023 22:30

Վաղը Հայաստանի հետ պայմանագիր կկնքենք՝ ֆրանսիական զենք տրամադրելու մասին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կկնքեն համաձայնագրեր ֆրանսիական զենք գնելու վերաբերյալ, խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցների մասին է։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով  Parisien պարբերականին, որին էլ հարցազրույց է տվել Լըկորնյուն։

«Հայաստանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը՝ պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա Հայաստանին ապահովել իր օդային տարածքի պաշտպանությունը»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան էր հայտարարել, որ Ֆրանսիան   Հայաստանի հետ պայմանագիր կկնքի, որով  ռազմական տեխնիկա կտրամադրվի Հայաստանին։

 

Վաղը Հայաստանի հետ պայմանագիր կկնքենք՝ ֆրանսիական զենք տրամադրելու մասին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար