.jpg)
21/10/2023 17:34
Բուժհաստատություններում Արցախից բռնի տեղահանված 151 անձ է գտնվում
Հոկտեմբերի 21-ի դրությամբ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում բուժումը շարունակում է Արցախից բռնի տեղահանված 151 անձ, նախորդ շաբաթների ընթացքում 100 անձ դուրս է գրվել հիվանդանոցներից և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 88 երեխա է ծնվել: