Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ՝ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար
26/10/2023 14:55

Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ՝ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար

Իրանի իշխանություններն առաջարկում են ստեղծել նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման հիմնադրամ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։ Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Մենք առաջարկում ենք ստեղծել հիմնադրամ շահագրգիռ երկրների միջև նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման համար: Նաև պատրաստ ենք արտահանել տեխնիկա-ինժեներական միջոցներ նավթագազային սարքավորումների ստեղծման առաջին փուլում»,- ասել է նա:

Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ՝ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար