Միսաք Մանուշյանի աճյունը կտեղափոխվի Ֆրանսիայի պանթեոն
26/10/2023 20:03

Միսաք Մանուշյանի աճյունը կտեղափոխվի Ֆրանսիայի պանթեոն

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է՝  փետրվարի 21-ին Ֆրանսիայի պանթեոն կտեղափոխվի Միսաք Մանուշյանի աճյունը։

«Նա առաջին օտարազգին է, որի աճյունը կամփոփվի պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներն են հուղարկավորված: Դա իսկապես աննախադեպ իրադարձություն է: Ինչպես ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Միսաք Մանուշյանը մեր երկրի մեծության մի մասնիկն է, նա մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, և մենք պարտավոր ենք նրան մեծարել»,- ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

 

Միսաք Մանուշյանի աճյունը կտեղափոխվի Ֆրանսիայի պանթեոն