«Լիովին հավատում  եմ իմ ուժերին». «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից
26/10/2023 14:37

«Լիովին հավատում եմ իմ ուժերին». «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից

Լիովին հավատում  եմ իմ ուժերին: Պարապում եմ, նախապատրաստվում քննություններին. ֆիզպատրաստություն, կրակային պատրաստություն, շարային պատրաստություն, մարտավարություն և այլն։ Ամեն օր ջանասիրաբար աշխատում եմ, ուզում եմ շատ լավ հանձնել քննությունները։ Հրամանատարական կազմը, որ ներգրավված է մեր պատրաստության գործում, շատ լավ է անցկացնում պարապմունքները։ Անչափ գոհ եմ։
 
Հեշտ ու ընկալելի են մատուցում զինվորական գործը, այն ամենը, ինչ անհրաժեշտ է քննություններին մեզ լավ դրսևորելու համար։
Երբ լրանա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսված պայմանագրային զինծառայության հինգ տարին, միանշանակ կմնամ, քանի որ իրոք շատ եմ սիրում զինվորական գործը։
 
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից Ավետ Պողոսյան
«Լիովին հավատում եմ իմ ուժերին». «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից