Հունգարիայի ԱԳ նախարարն իր ներդրումը կունենա, որ պահպանվի ԼՂ-ում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը
27/10/2023 12:21

Հունգարիայի ԱԳ նախարարն իր ներդրումը կունենա, որ պահպանվի ԼՂ-ում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը

Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, հոգևոր ժառանգության հարցը էլ ավելի է սրվել, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հիշում եք՝ մենք դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային գործընկերներն, կար պայմանավորվածություն ՅՈՒՆԵՍԿՕ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, բայց Ադրբեջանի կողմից հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը մինչ այժմ չի կայացել»,- ասաց նա։

Նախարարն ասաց, թե հիմա ավելի քան պահանջված է այդ այցը։

«Մենք հուսով ենք, որ այն տեղի կունենա, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարն ասաց, թե Հունգարիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել միջամտել ու իր ներդրումն ունենալ այս գործում՝  ապահովելով, որ պահպանվի ԼՂ-ում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը։

Հունգարիայի ԱԳ նախարարն իր ներդրումը կունենա, որ պահպանվի ԼՂ-ում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը