Գալինա Պրեոբրաժենսկայան և մշակույթի այլ գործիչներ ներկա կլինեն Հայաստանում  անցկացվող ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին
27/10/2023 19:41

Գալինա Պրեոբրաժենսկայան և մշակույթի այլ գործիչներ ներկա կլինեն Հայաստանում անցկացվող ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին

Հոկտեմբերի 28-ին ժամը 18։00 Չայկովսկու անվ․ երաժշտական դպրոցում տեղի կունենա Հայաստանում չորրորդ անգամ անցկացվող  ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի տարածաշրջանային փուլի գալա համերգը։

«Ռոմանսիադա»-ի հաղթողը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու եզրափակչին։ Մրցույթին կլինի նաև հատուկ անվանակարգ՝ «Հայկական ռոմանս»-ի լավագույն կատարող։

Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։

Միջոցառմանը ներկա կլինեն ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և մշակույթի գործիչներ։