Մ23 ԱԱ. Կարեն Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու կպայքարի բրոնզե մեդալի համար
28/10/2023 14:48

Մ23 ԱԱ. Կարեն Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու կպայքարի բրոնզե մեդալի համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը, գրում է Armsport.am-ը։

Կարեն Խաչատրյանը (82) հաղթեց սփոփիչ գոտեմարտում ադրբեջանցի մրցակցին 3։1 հաշվով։

Այսպիսով, Կարենը կպայքարի եգիպտոսցի ըմբիշի հետ բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանն այսօր ևս կպայքարեն բրոնզե մեդալի համար

Այսօր վստահ հաղթանակներով են մեկնարկել նաև Ռազմիկ Քուրդյանը, Հենրիկ Գևորգյանը և Մանվել Խաչատրյանը։

Մ23 ԱԱ. Կարեն Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու կպայքարի բրոնզե մեդալի համար