Մարտունակ Զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է. Նիկոլ Փաշինյան
30/10/2023 11:45

Մարտունակ Զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է. Նիկոլ Փաշինյան

2024 թվականի պետական բյուջեում պաշտպանության ոլորտի ծախսերը կրկնապատկվում են, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ՀՀ կառավարության համար առաջնային են բանակի բարեփոխումները:

«Պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության  մեր հայտարարած օրակարգին, որովհետև մարտունակ Զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը:

«Հույս ունեմ ու համոզված եմ, որ այն ևս մի էական գործոն կդառնա ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առումով», - ասաց նա:

Մարտունակ Զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է. Նիկոլ Փաշինյան