«Երգեր առանց բառերի»․ Բարեգործական համերգի հասույթն ուղղվելու է Արցախի Շիրակացու ճեմարանի սաների կրթական կարիքներին
01/11/2023 22:34

«Երգեր առանց բառերի»․ Բարեգործական համերգի հասույթն ուղղվելու է Արցախի Շիրակացու ճեմարանի սաների կրթական կարիքներին

Նոյեմբերի 2-ին`ժամը 20:00-ին, Ճարտարապետների միության շենքի դահլիճում կկայանա է Արմեն Հյուսնունց Քառյակի «Երգեր առանց խոսքերի» բարեգործական համերգը:

Հայաստանի պետական ջազ նվագախումբը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հետ ներկայացնում է Արմեն Հյուսնունց Քառյակի «Երգեր առանց բառերի» խորագրով բարեգործական համերգ՝ ուղղված «Արցախի «Շիրակացու ճեմարան»-ի սաների կրթական կարիքներին։

Ջազ քառյակի և հատուկ հյուրի կողմից կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունները և ժողովրդական մեղեդիների մշակումները:

Համերգից ստացված ողջ հասույթն ուղղվելու է  Արցախի Շիրակացու ճեմարանի երեխաների կրթական կարիքներին:

Արմեն Հյուսնունց - սաքսոֆոն

Վահագն Հակոբյան - ստեղնաշարային գործիքներ

Գևորգ Սմորոդինով - կոնտրաբաս

Հերբերտ Առուստամյան - հարվածային գործիքներ

Հատուկ հյուր՝ թավջութակահար Արտյոմ Մանուկյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երգեր առանց բառերի»․ Բարեգործական համերգի հասույթն ուղղվելու է Արցախի Շիրակացու ճեմարանի սաների կրթական կարիքներին