ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Գլեբ Տրոցենկոյի դեմ, ով ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից է
03/11/2023 15:25

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Գլեբ Տրոցենկոյի դեմ, ով ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից է

ԱՄՆ պետքարտուղարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը, որի մեջ ներառվել են նաև նոր գործարարներ, այդ թվում՝ Գլեբ Տրոցենկոն։

Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հիմնական փաստաթղթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
 
Պետդեպարտամենտը Գլեբ Ռոմանովիչ Տրոցենկոյին ներառել է սև ցուցակում՝ Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական ոլորտում նրա աշխատանքի կամ նախկին աշխատանքի պատճառով։
 
Բացի այդ, Պետդեպարտամենտը ցուցակում է ներառել անձնական ակտիվների և ներդրումային գործիքների ցանցը, որն օգտագործվում է Տրոցենկո ընտանիքի կողմից: Փաստաթղթերում նշվում է, որ Տրոցենկոների ընտանիքը մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
 
Հիշեցնենք, որ Ռոման Տրոցենկոյի GeoProMining հանքարդյունաբերական խումբը ձեռք է բերել Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60%-ը։
 
2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՄՊԿ-ն  ունի նոր բաժնետեր՝ ի դեմս  կրեմլամերձ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող   Ռոման Տրոցենկոյի։ Պարզվեց՝ վերջինիս ընկերությունը՝  «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։  Պատճառն ու պայմաններն առ այսօր հայտնի չեն, համենայն դեպս պաշտոնապես որեւէ պարզաբանում չի տրվել, թե ՀՀ թիվ մեկ հարկատուն ինչպես հայտնվեց կրեմլամերձ միլիարդատիրոջ մոտ ու ինչու բաժնետոմսերը նվիրեց Փաշինյանի կառավարությանը։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Գլեբ Տրոցենկոյի դեմ, ով ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից է