Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ խոսնակ
09/11/2023 11:34

Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ խոսնակ

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից. Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է վերականգնողական բուժում», - ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, բարդ վիրահատության ենթարկվել։

Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ խոսնակ