ՌԴ-ում կարգելվեն Պուգաչովայի ելույթները
09/11/2023 14:01

ՌԴ-ում կարգելվեն Պուգաչովայի ելույթները

Երգչուհի Ալլա Պուգաչովայի ելույթները Մոսկվայում պետք է արգելվեն։ Այդ մասին  ասել է Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շոլոխովը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Պրիմադոննան ցանկանում է վերադառնալ բեմ։ Նրա կարծիքով՝ նման համերգները մեծ պահանջարկ չեն ունենա։

Նա նշել է, որ իրավապահները կարող են հետաքննություն անցկացնել։ Եթե ​​նա իրեն թույլ է տվել Ռուսաստանի, ռուսական բանակի դեմ ինչ-որ հայտարարություններ անել, բնականաբար, դա անհետեւանք չի մնա։ Եթե ​​նման հայտարարություններ չեն եղել, ուրեմն արգելքի հիմքեր չկան, հավելել է պատգամավորը։

ՌԴ-ում կարգելվեն Պուգաչովայի ելույթները