Wildberries-ը Հայաստանում սկսում է ալկոհոլային խմիչքների վաճառք
09/11/2023 10:53

Wildberries-ը Հայաստանում սկսում է ալկոհոլային խմիչքների վաճառք

Wildberries առցանց առևտրի միջազգային հարթակում ներկայացված են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է գնորդներին Հայաստանի տարածքում։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի՝ առանց տնից դուրս գալու:

Առցանց հարթակն արդեն առաջարկում է հարյուրավոր տարբեր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին և ռոմ: Ալկոհոլային խմիչքներ արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։

Wildberries-ը ուշադիր է այս կատեգորիայի անվտանգության նկատմամբ: Մինչ գնումներին անցնելը՝ պահանջվում է գնորդի տարիքը, իսկ ստանալու համար գնորդը պարտադիր պետք է ներկայացնի տարիքը հաստատող փաստաթուղթ:

«Wildberries-ի առաքելությունն է օգնել փոքր և միջին բիզնեսին զարգանալ և գտնել իր հաճախորդներին: Հետևաբար, հարթակում ներկայացված կլինեն ինչպես տեղական արտադրողներն ու դիստրիբյուտորները, այնպես էլ այլ երկրների խոշոր մատակարարները: Մենք ուրախ ենք ձեռնարկատերերին տրամադրել վաճառքի ևս մեկ հարթակ և հաճախորդներին տրամադրել ընդլայնված տեսականի», - մեկնաբանել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։

Wildberries-ը Հայաստանում սկսում է ալկոհոլային խմիչքների վաճառք