Հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ
10/11/2023 10:14

Հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

 ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում է առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել:

Ավելին, Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը», - ասվում է հաղորդագրությունում։

Հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ