Վահան Քերոբյանը Ճապոնիայում է
13/11/2023 18:02

Վահան Քերոբյանը Ճապոնիայում է

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են․

«Նախարար Վահան Քերոբյանը Ճապոնիա կատարած այցի շրջանակում նոյեմբերի 13-ին Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել JETRO-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նորիհիկո Իշիգուրոյի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

Հանդիպմանը կողմները քննարկել են հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական հարցեր:

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը, գործարարությամբ զբաղվելու դյուրին պայմանները և օրեցօր ավելի ազատականացող օրենսդրությունը, և ընդգծել այս ամենի մասին ճապոնացի գործարարների իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Նորիհիկո Իշիգուրոն պատրաստակամություն է հայտնել այս հարցում ամենայն աջակցություն ցուցաբերել հայկական կողմին, ինչպես նաև օժանդակել Հայաստանին համատեղ գործարար միջոցառումներ իրականացնելու հարցում:

Կողմերն անդրադարձել են հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի և պայմանավորվել հետամուտ լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»:

 

 

Վահան Քերոբյանը Ճապոնիայում է