.jpg)
13/11/2023 20:01
Նուռնուսի «Արձագանք» քանդակը վանդալիզմի է ենթարկվել
Վանդալիզմի դեպք է արձանագրվել Կոտայքի մարզում։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս համայնքում գտնվող Քանդակ «Արձագանք» նորահայտ հուշարձանը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ կատարվածը բացահայտելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

