Ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 տոկոսով, սա մտահոգիչ է. Հայկ Սարգսյան (Տեսանյութ)
14/11/2023 12:07

Ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 տոկոսով, սա մտահոգիչ է. Հայկ Սարգսյան (Տեսանյութ)

Ունենք վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ մեր ժամկետային զինծառայողների թիվը տարեցտարի նվազել է. վերջին 15 տարիների ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով ժամկետային զինծառայողներ, քան նախորդ տարի, սա մտահոգությունների տեղիք է տալիս, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Նույնիսկ դաշտը չկարգավորվելու դեպքում, այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում ծառայել, նրանք չեն ծառայում, լքում են երկիրը, հրաժարվում են քաղաքացիությունից», - ասաց պատգամավորը։

Սարգսյանը ներկայացրեց 2010-19 թթ ժամկետային զինծառայողների վերաբերյալ տվյալներ.

«2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող և հետագա 9 տարիների ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով։ Զինծառայողների թիվը 44 հազարից դարձել է 24 հազար»։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 տոկոսով, սա մտահոգիչ է. Հայկ Սարգսյան (Տեսանյութ)