Այս տարվա 9 ամիսներին ՀՆԱ աճը կազմել է 9,2 տոկոս.  գերազանցում ենք նախատեսված թիրախները. Քերոբյան
20/11/2023 15:14

Այս տարվա 9 ամիսներին ՀՆԱ աճը կազմել է 9,2 տոկոս. գերազանցում ենք նախատեսված թիրախները. Քերոբյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շէկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ ըստ հրապարակված ցուցանիշների՝ առաջին 9 ամիսների ՀՆԱ-ն կազմել է 9,2 տոկոս է։

«Չնայած մեծ մարտահրավերներին Կառավարությունը գերազանցում է 2023-ի բյուջեով դրված թիրախները, 7 տոկոսի փոխարեն հասցնելով 9,2 տոկոսի»,-ասաց նա:

«Մեկ տարի առաջ ես 2023-ի բյուջեի քննարկմանը նշել եմ, որ երեք հիմնական ռիսկերից մեկը աշխատուժի պակասն է, տրանսպորտային խնդիրները և անվտանգային խնդիրները»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր կյանքը ցույց է տվել, որ իր կանխատեսումները ճիշտ են։ Ըստ նրա՝ չնայած խնդիրներին՝կարողացել են գերազանցել նախատեսված թիրախները։

 

Այս տարվա 9 ամիսներին ՀՆԱ աճը կազմել է 9,2 տոկոս. գերազանցում ենք նախատեսված թիրախները. Քերոբյան